Բաժնետոմսերը թանկանում են, Քիմ Քարդաշյանը՝ հարստանում   

18:05   19 փետրվարի, 2018

Ինչպես գրել էինք դեկտեմբերի վերջին, Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին նվիրել է մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ բաժնետոմսեր։ 40-ամյա ռեփերն իր 37-ամյա կնոջը նվիրել է Disney (100 հազար դոլար արժողությամբ), Adidas (169 հազար դոլար արժողությամբ), նաև Netflix, Amazon և Apple ընկերությունների բաժնետոմսեր։

Այդ ժամանակվանից սկսած՝ Քիմը, իր առևտրային նախագծերից եկամուտ ստանալուց բացի, գումար է վաստակում նաև այդ հզոր ընկերությունների բաժնետոմսերից, առավել ևս որ, ինչպես TMZ-ն է փոխանցում, Amazon, Adidas ընկերությունների բաժնետոմսերը սաստիկ թանկացել են՝ հայուհուն ապահովելով մեծ եկամուտներ՝ առանց որևէ ջանք գործադրելու։

Առանց ներկայացնելու բաժնետիրական գործերի մանրամասները՝ նշենք, որ բաժնետոմսերը թանկացել են ու այս պահի դրությամբ Քիմին 40 000 դոլարի եկամուտ են ապահովել։

 



© NEWS.am STYLE