Ամառային անձրեւ, Փոթորկոտ, Սուրբ. հայտնի մարդկանց զավակների ամենատարօրինակ անունները

19:34   19 փետրվարի, 2018

Վերջերս Քարդաշյան-Ջեներ ընտանիքում միանգամից երկու համալրում եղավ: Քիմն ու Քայլին իրենց դուստրերին անվանեցին, համապատասխանաբար, Չիկագո եւ Սթորմի: Վերջինն անգլերենից թարգմանաբար նշանակում է փոթորկոտ: Եվ մինչ համացացնում ծաղրում են Քայլիի դստեր անունը, NEWS.am STYLE-ը որոշել է վերհիշել, թե էլ որ հայտնի մարդիկ են իրենց երեխաներին կոչել տաօրինակ անուններով:

Քրիստինա Ագլիերան իր դստերը կոչել է Ամառային անձրեւ (Summer Rain):

Քիմի որդու անունը Saint է՝ Սուրբ, իսկ ավագ դստեր անունը՝ North, որը թարգմանաբար նշանակում է Հյուսիս:

Գվինեթ Փելթրոուն իր աղջկան Խնձոր է անվանել (Apple):

Ալիշա Քեյսն իր որդուն կոչել է Եգիպտոսի պատվին, հենց այդպես՝ Egypt:

Իսկ Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմներն իրենց ավագ որդուն կոչել են Նյու Յորքի ամենահայտնի շրջաններից մեկի՝ Բրուկլինի անունով:

 

Լուսանկարները՝ Page Six, People, Zimbio, GQ.com



© NEWS.am STYLE