Միրիամ Բաղդասարյանը հիացրեց կանադական «Ձայնը» նախագծի ժյուրիին

16:35   19 փետրվարի, 2018

Հայկական X Factor 4 նախագծից հայտնի Միրիամ Բաղդասարյանը, որը մրցում էր Էրիկի թիմում, երեկ կանադական «Ձայնը» նախագծում հիացրել է ժյուրիի բոլոր անդամներին՝ նրանց ստիպելով շրջվել իր ելույթի ժամանակ:

Միրիամը կատարել է Little Me ստեղծագործությունը՝ արժանանալով հիացական արձագանքների (Միրիամի կատարման տեսանյութը դիտեք այստեղ):

Ժյուրիի չորս անդամները՝ Լարա Ֆաբիանը, Գարուն, Ալեքս Նեւսկին ու Լապուանտը խնդրում էին հայուհուն ընտրել հենց իրեն: Միրիամը հայերենով է ողջունել նրանց, իսկ մարզիչներից նախապատվությունը տվել է Լարա Ֆաբիանին:



© NEWS.am STYLE