Տրենչ. գարուն 2018-ի ամենապահանջված վերարկուն

17:32   21 փետրվարի, 2018

Այս վերարկուն գրեթե երբեք դուրս չի գալիս նորաձեւությունից, իսկ եթե անգամ դուրս է գալիս, ապա արագորեն վերադառնում է՝ իր մեջ կրելով տվյալ սեզոնի թրենդները:

Այս գարուն անսովոր եւ աբստրակտ լուծումներով տրենչը կլինի իր գագաթնակետում: Մոռանում ենք դասական տրենչի մասին եւ փորձում գնել այնպիսի վերարկու, որն իր դետալներով միանգամայն նորություն կլինի:

Այս սեզոնի նորույթներից է անթեւ տրենչը, որն առավել արդիական կլինի ամռանը:

Եվս մեկ նորույթ՝ ուսերը բաց տրենչ:

Աղբյուրը՝ Grazia.ru



© NEWS.am STYLE