Ստալոնեն, Տրավոլտան եւ այլ աստղեր, որոնք զավակ են կորցրել

16:39   20 փետրվարի, 2018

Մահը չի ճանաչում ազգություն եւ տարիք, սեռ եւ ֆինանսական դրություն: Ողբերգությունը կարող է անսպասելի այցելել ցանկացած մեկի տուն, լինի շարքային քաղաքացի, թե համաշխարհային մեծության աստղ:

Չնայած անձնական ողբերգությանը, այս աստղերն իրենց մեջ ուժ են գտել շարունակելու իրենց ուղին՝ կերտելով նոր դերեր կամ ստեղծելով երաժշտական հիթեր:

Ներկայացնում ենք հայտնի մարդկանց, որոնք վերապրել են իրենց զավակների մահը:

Սիլեսթր Ստալոնե

Դերասանի ավագ որդուն՝ Սեյջ Ստալոնեին, մահացած են գտել 2012 թվականին: Նա 36 տարեկան էր: Մահը վրա էր հասել սրտի կաթվածի հետեւանքով:

Աշեր

Տղան թեեւ Աշերի կնոջ նախկին հարաբերություններից էր, սական երաժիշտը շատ կապված էր նրա հետ եւ որդեգրել էր երեխային: 2012 թվականին 11-ամյա Քայլն ավտովթարի զոհ է դառնում:

Ժերար Դեպարդյե

Հայտնի դերասանը նույնպես որդի է կորցրել: 37-ամյա Գիյոմը մահացել է 2008 թվականին՝ վիրուսով վարակվելուց հետո, որն անհամատեղել էր նրա հիվանդությունների հետ:

Էրիկ Քլեփթոն

Երգչի ամենահայտնի հիթերից մեկը՝ Tears In Heaven-ը, նվիրված է նրա որդուն, որը ծնողների անզգուշության հետեւանքով 1991-ին վայր է ընկել պատուհանից եւ մահացել:

Փիրս Բրոսնան

Չարաբաստիկ քաղցկեղը կյանքից զրկել է ոչ միայն դերասանի կնոջը, այլեւ կնոջ աղջկան, որին Բրոսնանը հարազատի պես էր սիրում:

Մայք Թայսոն

Հայտնի մարզիկի կյանքում մեծ կորուստ է եղել 2009 թվականին: Նրա 4-ամյա դուստրը՝ Էսկոդուսը, դաժան մահով է մահացել: Նա վազքուղու վրա խաղալիս խեղդվել է՝ խճճվելով պարանների մեջ:

Ջոն Տրավոլտա

2009-ին դերասանի 16-ամյա որդին, որն էպիլեպսիայով էր տառապում, հերթական նոպայի ժամանակ վայր է ընկնում լոգարանում՝ հարվածելով գլուխը:

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE