«Դեպի Եվրատեսիլ». առաջին կիսաեզրափակիչ համերգը

22:15   19 փետրվարի, 2018

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչ համերգն է մեկնարկել, որի ընթացքում տասը մասնակից պայքարում են փետրվարի 25-ին կայանալիք եզրափակիչում ելույթ ունենալու համար:

Մրցութային առաջին տասնյակում հանդիսատեսին իրենց երգերը ներկայացրեցին Գեւորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա» բենդը, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելյանը, Ռոբերտ Քոլոյանը եւ «Գաթա» բենդը:

Մրցույթի կանոնների համաձայն՝ նրանցից միայն 5-ը՝ ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ, կանցնեն եզրափակիչ փուլ: 

Թե ով կմիանա նրանց եզրափակիչում, պարզ կդառնա փետրվարի 22-ին՝ երկրորդ կիսաեզրափակչից հետո, որի ընթացքում ելույթ կունենան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Կամիլ շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալյա Մարգարյանը, Տյոմը, Սեւակ Խանաղյանը, Մարիամը եւ Հասմիկ Շիրոյանը:

Մրցույթի եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին:



© NEWS.am STYLE