Սեքսը քաղաքում. 52-ամյա Սարա Ջեսիկա Փարքերը սիրախաղի մեջ է մտել իր խաղընկերոջ հետ

03:26   20 փետրվարի, 2018

Ներկայումս Սարա Ջեսիկա Փարքերը HBO-ով ցուցադրվող «Divorce» սիթքոմի պրոդյուսերը  և դերասանն է: Վերջերս դուրս եկավ սիթքոմի 2-րդ սեզոնը:

52-ամյա դերասանուհին  մեծ ոգևորությամբ սեռական տեսարանում է նկարահանվել  դերասան Սթիվեն Պասկալի հետ:

Այստեղ դերասանուհին ամուսնալուծված մոր դերում է, ով սիրային բաց տեսարանում կրում է սեքսուալ կանացի շապիկ և սիրով է զբաղվում  Էնդրյուի դերակատար Պասկալի հետ:

Raunchy: Sarah Jessica Parker, 52, put on her most sizzling display yet, as she embarked on a raunchy sex scene with hunky actor Steven Pasquale in the HBO shot, Divorce

«Ես կարծում եմ՝ հիասքանչ է, երբ կինն իրեն հարմարավետ է զգում դա անելուց  և դա իր ընտրությունն է»,- անկեղծանում է Ջեսիկան:

Այնուամենայնիվ, դերասանուհին նշում է որ շատ անգամներ ճնշումների է ենթարկվել, սակայն  իր գործակալ Քեվին Հյուվեյնը միշտ իր հետ է եղել:

«Նա ասում էր. «Եթե ինչ-որ մեկը քեզ պարտադրի անել  որևէ բան, որը դու չես ուզում անել, ուրեմն մի՛ արա»»:

Դերասանուհին իրեն հաջողակ է համարում, որ ցանկացած  ժամանակահատվածում իր կողքին  տղամարդ է ունեցել, ով աջակցել է իրեն:

Սիթքոմում Սարան հանդես է գալիս շիկահեր գլամուր Ֆրանսիս Դաֆերենսի կերպարում: Կնոջ կերպարը նաև փորձում է լեզու գտնել իր զվարճալի դստեր հետ:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE