«Ես խենթ եմ եւ չեմ ձեւացնում, թե այդպես չէ». Ռիհանան նշում է 30-ամյակը

16:25   20 փետրվարի, 2018

Ամերիկացի հայտնի երգչուհի Ռիհանան այսօր՝ փետրվարի 20-ին, նշում է ծննդյան 30-ամյակը։

Ապագա աստղը 16 տարեկանում է վճռել դառնալ երգչուհի։ Ավելի ուշ երիտասարդ արտիստը պայմանագիր է կնքում Def Jam Recordings-ի հետ։

2005 թ-ին լույս է տեսնում Ռիհանայի առաջին ձայնասկավառակը՝ Music of the Sun-ը։ Երգչուհուն, սակայն, մեծ հաջողություն է բերել Good Girl Gone Bad ձայնասկավառակը, որն իր մեջ ընդգրկում է միանգամից մի քանի հիթ՝ Umbrella, Take a Bow, Disturbia, Don’t Stop the Music: Այս ալբոմը տարբեր անվանակարգերում արժանացել է 9 «Գրեմմի» մրցանակի։

Այսօր Ռիհանան աշխարհում ձայնասկավառակի ամենից շատ վաճառք գրանցած արտիաստներից է։ Նա ամենաերիտասարդ երգչուհին է, որին հաջողվել է 14 անգամ գլխավորել Billboard Hot 100 հիթ-շքերթը։

NEWS.am STYLE-ը վերհիշել է Ռիհանայի ամենահետաքրքիր մտքերից մի քանիսը:

«Ես խենթ եմ եւ չեմ ձեւացնում, թե այդպես չէ»:

«Ես անհամբերությամբ սպասում եմ, որ տեսնեմ, թե ինչ է կյանքն ինձ համար պատրաստել»:

«Ես միշտ հավատացել եմ, որ երբ մարդ հետեւում է իր սրտին, նա երբեք չի պարտվում: Հարմարվելն ամենավատ բանն է»:

«Եթե դու չես ապրում քո կյանքով, դա քո փոխարեն ո՞վ պիտի անի»:

«Ես չեմ անում ինչ-որ բաներ, որպեսզի պատասխան ստանամ. ես պարզապես ապրում եմ»:

«Ես սովորաբար ռիսկի եմ դիմում, երբ ձանձրանում եմ: Իսկ ես հաճախ եմ ձանձրանում»:

«Մարդիկ օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած փոքրիկ ինֆորմացիան եւ սկսում պատկերացում կազմել քո մասին: Շատ դեպքերում այդ պատկերացումը սխալ է լինում»:

«Դու պարզապես պետք է ընդունես քո մարմինը: Պարտադիր չէ, որ այն սիրես, բայց պետք է հարմարավետ զգաս դրա մեջ»:

«Երբ կտրեցի մազերս, սկսեցի այլ կերպ հնչել, իմ ոճը փոխվեց»:

«Երաժշտություն ստեղծելն ինձ համար շոփինգի պես մի բան է: Ամեն մի նոր երգը նման է մի նոր կոշիկի զույգի»:

Լուսանկարները՝ Hollywoodreporter.com, Global,  Vogue



© NEWS.am STYLE