Սինդի Քրոուֆորդը դարձավ 52 տարեկան. սուպերմոդելի 10 ամենաշքեղ կերպարները (ֆոտո)

14:25   20 փետրվարի, 2018

Ամերիկացի հայտնի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդն այսօր՝ փետրվարի 20-ին, նշում է ծննդյան 52-ամյակը։

1990-ականների ամենասեքսուալ մոդելն իր կարիերայի ընթացքում հայտնվել է հարյուրավոր ամսագրերի շապիկներին, իսկ շուրթի վերին հատվածի խալն իսկական այցեքարտ է դարձել Քրոուֆորդի համար։

Նույնիսկ այսօր՝ 52 տարեկանում, Սինդին իր արտաքինով չի զիջում շատ երիտասարդ աղջիկների, բայց պարզվում է՝ ինչպես շատ կանայք, Քրոուֆորդը եւս ունի մի շարք բարդույթներ կապված իր կառուցվածքի հետ, իսկ դպրոցում, որքան էլ որ զարմանալի է, մոդելն աչքի չի ընկել արտաքին գրավչությամբ։ Փոխարենն իր մոդելային տարիներին նա իր հմայքով գրավել է համաշխարհային նորաձեւությունը:

Այսօր վերհիշել ենք Սինդի Քրոուֆորդի՝ տարբեր տարիների 10 լավագույն կերպարները.

Լուսանկարները՝ Սինդի Քրոուֆորդի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE