«Ավելի լավ է ինձ ատեն նրա համար, ինչպիսին եմ, քան սիրեն նրա համար, ինչպիսին չեմ»․ Քուրթ Քոբեյնն այսօր կդառնար 51 տարեկան

14:45   20 փետրվարի, 2018

Nirvana խմբի հիմնադիր Քուրթ Քոբեյնի մասին, որն այսօր 51 տարեկան կդառնար, այնքան է ասվել ու գրվել, որ մենք շաբաթներ կծախսեինք, որպեսզի այստեղ ամեն ինչ շարադրեինք այնպես, ինչպես հարկն է։

Ինչպես միշտ, տաղանդավոր երգիչների մահից հետո, որոնք իրենցից ավելին են ներկայացնում, քան պարզապես երգիչ, հանգուցյալ կատարողների կերպարները «փաթեթավորում են» ֆետիշի ու փառքի շրջանակի մեջ, հղկում անկյունները, մաքրազարդում ու բարդույթավորված դեռահասներին գեղեցիկ մարզաշապիկի վրա վառ փրինթի ձևով ներկայացնում այն, ինչ ժամանակին ռոք երաժշտության լեյտմոտիվն է եղել։

Քուրթ Քոբեյնի կյանքը հիմա Ձեզ պատմելն անիմաստ կլիներ. Nirvana խմբի կայացման ամբողջ պատմությունը դուք կարող եք ընթերցել համացանցում։

Եկեք պարզապես լսենք որոշ ստեղծագործություններ, որոնք այնքան տարբեր են իրենց ոգով, բայցևայնպես այնքան նման՝ դարձյալ իրենց ոգով։ Մաքրենք մի քիչ մեր ուղեղը երեկվա եվրատեսիլյան «պոպսայից»։  

 



© NEWS.am STYLE