51-ամյա Ջանեթ Ջեքսոնին տեսել են Լոնդոնում՝ մեկամյա որդու հետ

12:05   20 փետրվարի, 2018

Վաղուց նորություններ չէինք լսել Ջանեթ Ջեքսոնի մասին։ Բայց, ահա, 51-ամյա երգչուհուն տեսել են Լոնդոնում՝ հյուրանոցից դուրս գալիս, իսկ նրա գրկին նրա մեկամյա որդին էր՝ Իսսա ալ Մանան։

Ջանեթն ամբողջովին սևազգեստ էր:

Նա նկատել էր պապարացիներին, սակայն չէր խուսափել նրանցից։

Հիշեցնենք, որ Ջանեթ Ջեքսոնն ու նրա ամուսինը՝ կատարցի միլիարդատեր Վիսսամ ալ Մանան անցած տարի բաժանվել են։

Երգչուհին ու գործարարը որոշել են, որ իրենց հարաբերությունները չեն ստացվում, ու յուրաքանչյուրը պետք է իր ճանապարհով շարունակի կյանքը։

Հիշեցնենք, որ երգչուհին ու կատարցի միլիարդատերը, որը նրանից ութ տարով երիտասարդ է, հարաբերություններն օրինականացրել են 2012-ին։ Ջեքսոնի համար այդ ամուսնությունը երրորդն էր։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Mega



© NEWS.am STYLE