Գարիկ Մարտիրոսյանն իր եւ Իվան Ուրգանտի մասին զվարճալի ծաղրանկար է հրապարակել

13:34   20 փետրվարի, 2018

Հայտնի է, որ Գարիկ Մարտիրոսյանն ու Իվան Ուրգանտը լավ ընկերներ են ու մշտապես կատակում են իրար հետ։ Հիշո՞ւմ եք՝ անցած տարի Գարիկը հյուրընկալվել էր «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը։

Եթե չեք հիշում, ապա կարող եք արագ վերհիշել այս տեսանյութի օգնությամբ։

Հիշեցի՞ք թագով Գարիկին ու ռեփերական գլխարկով Իվանին։ Ահա այդ կերպարների մասին է Գարիկն իր Instagram -ում ծաղրանկար հրապարակել։

Իսկ երեկ Գարիկ Մարտիրոսյանը որոշել էր ցույց տալ, թե ինչ տեսք ունի Comedy Club-ի նոր դահլիճը ներսից ու դրսից ու, առհասարակ, ինչպես են ռեզիդենտներն ու նկարահանման թիմը պատրաստվում նկարահանումներին, և իր Instagram-ում հրապարակել էր տեսանյութ ու լուսանկարներ՝ իրադարձության վայրից։

«Տեսադիտում հատուկ նրանց համար, ովքեր չեն հյուրընկալել Comedy Club-ին։ Վելքամ)»,- մակագրել էր տեսանյութը Մարտիրոսյանը։

 



© NEWS.am STYLE