«Իմ կյանքն ինքնին հանգստյան օր է». Եվա Ռիվաս

11:47   20 փետրվարի, 2018

Եվա Ռիվասն անկեղծացել է Instagram-ում: Երգչուհին հերթական լուսանկարն է հրապարակել, որին կից գրել է.

«Ուզում էի բոլորին շնորհավորել աշխատանքային նոր շաբաթվա մեկնարկի կապակցությամբ, բայց հետո հիշեցի, որ այսօր երեքշաբթի է: Իսկ իմ շաբաթն սկսվում է երեքշաբթիից, քանի որ, ասում են, եթե ինչ-որ բան ես ցանկանում սկսել (նոր կյանք, դիետա), ապա պետք է սկսել ոչ թե երկուշաբթի օրվանից, այլ երեքշաբթի, այդ դեպքում հաստատ ամեն բան կստացվի:

Ես սովորել եմ դրան, այդ իսկ պատճառով երկուշաբթին ինձ համար միշտ հանգստյան օր է: Չնայած, իմ կյանքն ընդհանրապես ինքն իրենով հանգստյան օր է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 30-ամյա երգչուհին ներքնազգեստով լուսանկար էր հրապարակել.

«Այն պահը, երբ հաճույք ես ստանում նրանից, որ կարիք չունես ոտքերդ ֆոտոշոփով երկարացնելու»,- լուսանկարին կից գրել էր նա:



© NEWS.am STYLE