Իրինա Շեյքը նկարահանվել է հայտնի կոշիկի ապրանքանիշի գովազդարշավում

12:28   20 փետրվարի, 2018

Իրինա Շեյքը նկարահանվել է Nike-ի գովազդարշավում՝ ներկայանալով սև բոդիով ու կովբոյական երկարաճիտ կոշիկներով։

Մոդելն իր Instagram-ում հրապարակել է մի քանի լուսանկար՝ նկարահանումների ընթացքից:

Ռուս մոդելը լուսանկարի վրա նշել է Givenchy նորաձևության տան նախկին կրեատիվ տնօրեն, իտալացի դիզայներ Ռիկարդո Տիշիին։

Ամենայն հավանականությամբ, մոդելը մասնակցել է Victorious Minwtaurs հավաքածուի գովազդարշավին (նման հեշթեգեր են կցված Տիշիի Instagram-ում հրապարակված լուսանկարին), որը նվիրված է բասկետբոլին։ Այդ հավաքածուն ներառում է բոմբերներ, կիսաշրջազգեստներ, կեպկաներ, Nike Air Force մարզական կոշիկի կուլտային մոդելներ եւ զգեստապահարանի շատ այլ բաղադրիչներ։

 



© NEWS.am STYLE