Սելենա Գոմեսը, բժիշկ Ռիտա Կիլիսլյանն ու այլք ժամանել են Ջասթին Բիբերի հոր հարսանիքին

15:43   20 փետրվարի, 2018

Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսն արդեն մի քանի ամիս է, ինչ կրկին միասին են, սակայն հանրությանը խուսափում են ներկայանալ: Հավանաբար, զույգն ինչ-որ կարեւոր բանի է պատրաստվում:

Սակայն, ինչպես հաղորդում է Just Jared-ը, կանադացի 23-ամյա երգիչն ու 25-ամյա երգչուհին միասին Ճամայկա են մեկնել, որտեղ տեղի է ունենալու Բիբերի հոր հարսանիքը:

Չնայած նրան, որ տեղեկությունները գաղտնի են պահվում, այնուամենայնիվ, համացանցում արդեն որոշ լուսանկարներ են հայտնվել:

Ահա լուսանկար, որտեղ Սելենան կեցվածք ընդունել բժիշկ Ռիտա Կիլիսլյանի, Ռիտա Սմիթի եւ հարսնացուի մյուս ընկերուհիների հետ:

Նշենք, որ Ջասթինի հայրը՝ Ջերեմին, 42 տարեկան է: 2016-ին նա ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ Չեսլի Ռեբելոյին:  

Ջերեմին Instagram-ում որոշ լուսանկարներ է հրապարակել:



© NEWS.am STYLE