Ջեյ Զին 110 հազար դոլար է ծախսել ընկերոջ տարեդարձին

17:04   20 փետրվարի, 2018

Ջեյ Զին 110 հազար դոլար է ծախսել մեկ գիշերվա ընթացքում՝ ընկերոջ տարեդարձը տոնելով Նյու Յորքի մի քանի ակումբներում:

Ռեփերի ընկերը՝ Խուան Պերեսը, տոնում էր ծննդյան 50-ամյակը: Նա հանդիսանում է Ջեյ Զիի՝ Roc Nation Sports ընկերության տնօրենը:

՞

Page Six-ի հաղորդմամբ՝ ընկերները տոնել են տարեդարձը տարբեր ակումբներում: Դրանցից մեկում Ջեյը ընթրիքի համար 13 հազար դոլար հաշիվ է վճարել:

Ապա նրանք գնացել են փաբ, որտեղ եւս 9000 դոլար են ծախսել, իսկ հետո գիշերային ակումբ, որտեղ հաշիվը կազմել է 91 հազար դոլար: Գումարի մեծ մասը Ջեյ Զիին պատկանող խմիչքի՝ Ace of Spades Champagne-ի վրա է ծախսվել:



© NEWS.am STYLE