Երեք բան, որ հարկավոր է միմյանց ասել ամեն օր

23:02   24 փետրվարի, 2018

Պարզ «շնորհակալություն»-ն ամենալավ միջոցն է զուգընկերոջը ստիպելու, որ իրեն սիրված եւ ցանկալի զգա: Ցավոք, այդ բառն այնքան էլ հաճախ չեն կրկնում: Երկարատեւ հարաբերություններ ունեցող զույգերը հաճախ սկսում են սպասողական դիրքորոշում զբաղեցնել, երբ զուգընկերն ամեն օր միեւնույն բանն է անում (նա միշտ առավոտյան սուրճ է պատրաստում կամ միշտ ձեզ ստիպում է ճաշել): Ձեր զուգընկերը դա անում է, քանի որ սիրում է ձեզ, այլ ոչ այն պատճառով, որ այդպես է պետք: Այնպես որ՝ «շնորհակալություն»-ը կարող է մեծ նշանակություն ունենալ ձեր հարաբերություններում: Էլ ավելի լավ, եթե այդ բառն օգտագործեք՝ ինքներդ ձեզ հիշեցնելու համար, թե որքան բախտավոր եք, որ նման զուգընկեր ունեք:

Ես եւ ամուսինս մշտապես երախտագիտություն ենք հայտնում միմյանց յուրաքանչյուր մանրուքի համար, քանի որ երկուսս էլ վստահ ենք, որ պարտավոր չենք որեւէ բան անել:

Ես ամեն ինչ կհարթեմ

Ինչպես հաջողակ զույգերը միմյանց օգնություն են առաջարկում, նրանք կարող են նաեւ միջամտել միմյանց գործերին եւ անել այն, ինչի մասին իրենց չեն խնդրել: Ամուսինս բնազդաբար գիտի, թե ինչը կարող եմ հաղթահարել, ինչը՝ ոչ:

Երբ հարկավոր է ինչ-որ խնդիր լուծել, որը նա կարող է անել, իսկ ես ոչ մի կերպ չեմ ուզում, նա ուրախությամբ իմ փոխարեն անում է դա: Երբ նա ասում է՝ «Դու կաս իմ կյանքում, սիրելիս», ես ինձ ամենաերջանիկ մարդն եմ զգում աշխարհում:

Զվարճացիր

Եթե ամուսինս երկար ժամանակ տանից դուրս չի գալիս, ես սկսում եմ նրան անհանգստացնել այսպիսի հարցերով. «Այսօր մարզասրահ գնացե՞լ ես», «Ի՞նչ են անում այսօր ընկերներդ: Գուցե ազա՞տ են, միասին մարզասրահ գնացեք»:

Չեմ ուզում ազատվել նրանից, պարզապես առողջ հարաբերություններ ունեցող զույգերը պահպանում են իրենց սեփական տարածությունը: Ամուսնուս տանից դուրս անելն ու «Զվարճացի՛ր» ասելն իմ ամենասիրած զբաղմունքն է աշխարհում: 

Աղբյուրը՝ ladies-charm.ru



© NEWS.am STYLE