Երգչուհի Սվետլանա Լոբոդան փորձում է նմանվել 71-ամյա Շերին

00:15   21 փետրվարի, 2018

Երգչուհի Սվետլանա Լոբոդան հիվանդացել էր և փոքր-ինչ խախտել իր օրակարգը: Ապաքաինվելուց հետո նա թարմ լուսանկար է հրապարակել իր Instagram-ի էջում: Լուսանկարում 35-ամյա երգչուհին նմանվել է 71-ամյա հայազգի երգչուհի Շերին:

A post shared by LOBODA❤️ (@lobodaofficial) on

«Իմ մայրիկին երիտասարդ ժամանակ հաճախ են համեմատել գեղեցկուհի Շերի հետ, իսկ այժմ եկե՞լ է իմ ժամանակը»,- երկրպագուների համար պարզաբանել է երգչուհին: Պարզվում է՝ երկրպագւնրը համաձայն են՝ երգչուհին իրոք նման է Շերին: Դա են փաստում նրանց մեկնաբանությունները. «ուղղակի նմանակ», «Կարծում էի՝ հենց Շերն է, որ կա»:

Սակայն, Սվետլանան Շերի նմանակն է դարձել բազմաթիվ պլաստիկ վիրահատություններից հետո, ինչը երգչուհին մինչ օրս ժխտում է. «Վերջին մի քանի թրենդային վերնագրերը. Լոբոդան վիրահատել է քիթը, վերջապես պետք փոխվի նոր հոդվածի՝ լոբոդան վիրահատել է կուրծքը, ինչ լավ է, որ ես միշտ ժամանակ ունեմ որևէ բան անելու»:
Լոբոդայի և համաշխարհային աստղ Շերի լուսանկարներն ուսումնասիրելիս կարելի է հասկանալ, որ երգչուհին բացի դեմքի օվալաձև կառուցվածքից,  ոչնչով նման չէ հայազգի աստղին:



© NEWS.am STYLE