Գարիկ Պապոյանը տեսանյութ է հրապարակել իր ապաքինման գործընթացից

01:02   21 փետրվարի, 2018

Այսօր Գարիկ Պապոյանը իր Instagram–ի էջում տեսանյութ է հրապարկել:

«Բոլորիդ շնորհակալ եմ ձեր անհանգստության, նամակների և նվերների համար:»,- գրառել է Գարիկը:

A post shared by Garik Papoyan (@garikpapoyan) on

Տեսանյութում տեսնում ենք, որ նա մասնագետի օգնությամբ ոտքերով տարբեր վարժություններ է կատարում:
Ինչպես կյանքում, այնպես էլ տեսանյութում, Գարիկի մարզումները ուղեկցվում են երաժշտությամբ:
Չնայած տեսանյութում պակասում են ժպիտն ու հումորը, սակայն տաղանադվոր աստղը ապաքինվելուն պես կլրացնի բացը:

«Կապաքինվեմ, քիչ մնաց»,- երկրպագուներին խոստանում է Գարիկը:

Հիշեցնենք, որ Գարիկ Պապոյանը ողնաշարի 4 ժամյա վիարահատություն է ունեցել, քանի որ իր խոսքով ողնաշարի հատվածում անտանելի ցավեր ուներ  և շատ հաճախ օրերով չէր կարողանում քայլել:
Ողնաշարի վիրահատությունը նորմալ է անցել, հետվիրահատական փուլը՝ նույնպես: Գարիկը Խոստանում է շուտափույթ ապաքինվել և երկրպագուների հետ հանդիպել «Հաջորդ եթերաշրջանում»:



© NEWS.am STYLE