Մեգան Մարքլն արդեն պաշտոնական թագավորական օգնական ունի

04:07   21 փետրվարի, 2018

Արքայազն Հարիի հարսնացուն՝ Մեգանը Մարքլը, դեռևս չի դարձել թագավորական ընտանիքի անդամ, սակայն արդեն թագավորական օգնական ունի: Պատասխանատու պաշտոնը հանձնվել է  Քենսինգթոնի պալատի նախկին մամուլի աշխատակից Էմի Փիքերիլին:

Ինչպես հայտնի դարձավ Փիքերիլը Հարիի քարտուղարի օգնականն է, ինչպս նաև զբաղվում է Մեգանի պաշտոնական գրաֆիկի կազմամբ, հաղորդում է «Enews.com»-ը:

Ըստ Քենինգսթոնի պալատի խոսնակի՝ Փիքերիլը աշխատելու է Մեգան Մարքլի ծրագրի վրա: Ի դեպ, հայտնի է, որ Մեգան Մարքլի օգնականը նախկինում աշխատել է Շոտլանդիայի թագավորական բանկի մամուլի ծառայությունում:
Մեգանը և Էմին առաջին անգամ միասին երևացին արքայական զույգի  Էդինբուրգ կատարած պաշտոնական այցի ժամանակ: Կադրում Էմին կանգած էր Մեգանի կողքին՝ձեռքին  փոքրիկ ծաղկեփունջ, որը Մեգանն ստացել էր երկրպագուներից:

Հիշեցնենք, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու մայիսի 19-ին՝ Windsor ամրոցում: Եկեղեցու արարողությունից հետո արքայական զույգը շրջելու է Բրիտանիայով, որպեսզի բրիտանացիները վայելեն այդքան սպասված իրադարձությունը:



© NEWS.am STYLE