Սոֆի Մխեյանի անցկացրած հիանալի օրերն Արցախում

03:12   21 փետրվարի, 2018

Սոֆի Մխեյանի ինստագրամյան էջից տեղեկանում ենք, որ երգչուհին գտնվում է Արցախում: Սոցիալական կայքի իր էջում երգչուհին լուսանկար է հրապարակել ընկերների հետ մակագրելով. «Հրաշալի օր Ստեփանակերտում,լավ գաղափարի շուրջ հավաքված։ «Գրքի բանկը» բացված է...»:

Սոֆին որոշ լուսանկարներ տեղադրել է՝ ցուցադրելով Ստեփանակարտի «Գրքի բանկը»: Նա այցելել է նաև Գանձասար:

Նշենք, որ փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը: Գիրք նվիրելու օրվա ընտրությունը պայմանավորված է հայ մեծանուն պոետ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով:



© NEWS.am STYLE