Դիզայներ Ուլյանա Սերգեենկոն սիրային կապ ունի «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինի հետ

11:05   21 փետրվարի, 2018

Դիզայներ Ուլյանա Սերգեենկոն սիրային հարաբերություններ ունի «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար, իր ազդեցությամբ Վլադիմիր Պուտինից հետո Ռուսաստանում երկրորդ մարդ համարվող Իգոր Սեչինի հետ, գրում է «Сплетник»-ը։

Ուլյանայի նոր սիրային կապի մասին լուրերն առաջին անգամ հայտնվել են 2018-ի հունվարին։ Փարիզում Նորաձևության շաբաթվա ընթացքում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի նախկին կինը՝ Եկատերինա Սոլոցինսկայան, չէր դիմացել ու ընկերուհիներին  պատմել էր, որ սիրահար զույգին տեսել է Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Տեղեկությունը, բնականաբար, արագ տարածվել է աշխարհիկ շրջանակներում։ Հետաքրքիր է, որ դրանից հետո Սոլոցինսկայային հեռացրել են Փարիզում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի ղեկավարի պաշտոնից, որից հետո բոլորն անմիջապես հիշել են մեմը` «Զուգադիպությո՞ւն է։ Չեմ կարծում»։

Ռուսական պարբերականը ստացել է Սերգեենկոյի ու Սեչինի սիրային հարաբերությունների հաստատումը ավելի հեղինակավոր աղբյուրից, որը մոտ է կանգնած Կրեմլին։ Մեկնաբանելով Իգոր Սեչինի անձնական կյանքը, այդ աղբյուրը պատմել է նրա երջանիկ ընտրյալի՝ «տաղանդավոր ու երիտասարդ դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի» մասին։



© NEWS.am STYLE