Սելենա Գոմեսին ու Ջասթին Բիբերին տեսել են միասին՝ Ճամայկայում

11:34   21 փետրվարի, 2018

Երեկ արդեն հայտնել ենք, որ Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը միասին ուղևորվել են Ճամայկա, որտեղ պետք է կայանա երգչի հոր հարսանիքը։

Պապարացիներին հազվադեպ է հաջողվում այս զույգին միասին լուսանկարել, սակայն երեկ դա նրանց հաջողվել է։

23-ամյա կանադացի կատարողն ու 25-ամյա Սելենան սկզբում առանձնացած էին հանդիսության մյուս հյուրերից։

Իսկ ավելի ուշ նրանք ներկայացել էին հյուրերին՝ նոր հագուստով։

Նշենք, որ Ջասթինի հայրը՝ Ջերեմին, 42 տարեկան է։ 2016-ին նա ամուսնության առաջարկություն է արել իր սիրելի կնոջը՝ Չեսլի Ռեբելոյին, բայց զույգը միայն հիմա է որոշել ամուսնանալ։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Miami Pixx, Backgrid



© NEWS.am STYLE