«Ինձ հարմարավետ եմ զգում մերկ». Էմիլի Ռատաժկովսկին՝ Vanity Fair ամսագրի շապիկին

12:05   21 փետրվարի, 2018

Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին հայտնվել է Vanity Fair ամսագրի շապիկին ու էջերին։ 26-ամյա մոդելը հայտնի պարբերականի իսպանական հրատարակությանը պատմել է նյու ոճի լուսանկարների հանդեպ իր վերաբերմունքի մասին։

«Ես ինձ հարմարավետ եմ զգում մերկացած ու պաշտում եմ նյու ոճի ֆոտոշարքերը։ Ես չեմ բարդույթավորվում տեսախցիկի առաջ։ Ես միշտ կանանց կոչ եմ անում սիրել իրենց մարմինը։ Կարծում եմ՝ շատերը համարում են, որ եթե կինը սեքսուալ է, դա հակասում է ֆեմինիզմի գաղափարին։ Չնայած, երբ կանանց ասում են, թե ինչպես պետք է նրանք հագնվեն ու ինչպես դրսևորեն իրենց, դա իրականում շատ ավելի մեծ հակասություն է ու մեր իրավունքների ոտնահարում»,- նշում է սուպերմոդելը։

Գեղեցկուհուն լուսանկարել է կանադացի հայտնի լուսանկարիչ Նորման Ջին Ռոյը, որը Նյու Յորքում է բնակվում ու այնտեղ մեծ հաջողությունների է հասել։

Լուսանկարները՝ Vanity Fair, Getty

 



© NEWS.am STYLE