Անաստասիա Վոլոչկովան բաղնիքից լուսանկարներ է հրապարակել  

12:36   21 փետրվարի, 2018

Հենց սկսում ենք մոռանալ Անաստասիա Վոլոչկովայի մասին, նա անմիջապես որևէ լուսանկար է հրապարակում իր Instagram--ում, որտեղ իր շպագատն է ցուցադրում կամ մերկ է ներկայանում, կամ էլ մերկ վիճակում շպագատ է ցուցադրում :)

Այս անգամ հեռուստաաստղի երկու լուսանկարներն էլ բաղնիքում են արված։ Դրանք, բնականաբար, մեկնաբանությունների կարիք չունեն․․․

Ի դեպ, Վոլոչկովան մինչ այդ հայտնել էր, որ հումորով է վերաբերվում քննադատությանն ու մնացյալ բացասական արձագանքներին։

«Ինչ լավ է սիրել ու լինել սիրված։ Պարզապես դա չեն հասկանում ստոր ու սիրո պակաս զգացող կանայք, որոնք իրենց ամբողջ մաղձն ու նախանձը թափում են հաջողակ մարդկանց էջերին՝ ցույց տալով իրենց խոցելիությունը, անգագիտությունն ու խղճուկ բնույթը։

Նայեք այդ գրողների դեմքերին, նրանց փակ ու զրոյական էջերին, նրանց լուսանկարներին։ Ու ամեն ինչ միանգամից հասկանալի կդառնա։ Ու այդ բարոյական այլանդակներն ինձ խորհուրդներ են տալիս՝ ինչպես պարեմ, ինչ տեսք ունենամ, ինչ հագնեմ, ում սիրահարվեմ, ինչ անեմ ու ինչ չանեմ, ում հետ քնեմ, ինչով զբաղվեմ։ Անհեթեթություն։ Ծիծաղելի է։ Շատերը դա անում են սեքսի բացակայությունից։ Ու նրանց կարելի է միայն խղճալ։ Իսկ չար ու ստոր մարդիկ չեն կարող գրավիչ լինել։ Ու նրանք նաև չեն կարողանում համակերպվել այն մտքին, որ իրենք ոչ մեկին հետաքրքիր չեն»,- նշել է Վոլոչկովան։

 



© NEWS.am STYLE