«Իմ մեջ ուժ գտա զգացմունքներիս մասին բարձրաձայնելու». Անչոկը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

14:05   21 փետրվարի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է հարցերի միջոցով պարզել, թե երբ են մեր հայտնիներն առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել եւ այլն:

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին մոդել եւ դիզայներ Անչոկն է: 

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է լինեք նորաձեւության մեջ:

Շատ վաղ հասակից:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Արթուրին :) Իմ ամենամտերիմ ընկերն ու խորհրդատուն է, ինչպես նաեւ՝ մենեջերը:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

16 տարեկանում առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում լինել սիրահարված:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

17-ում: Իմ մեջ ուժ գտա զգացմունքներիս մասին բարձրաձայնելու:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

5-րդ դասարանում:

Առաջին հիասթափությունը...

Բաժանում….

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Ամենամեծ դժվարությունը եղավ այն ժամանակ, երբ ստեղծվեց «Անչոկ» բրենդը: Դա հաղթահարեցի նպատակասլացությամբ եւ կամքի ուժով:

Նկարահանվելու առաջին առաջարկը:

12 տարեկանում ստացա ֆոտոշարքի առաջարկ:

Առաջին մեծ հաջողությունը:

Սեփական հագուստիս ցուցադրությունը:

Ձեզ համար առաջնային է...

Անկեղծությունը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Անչոկը



© NEWS.am STYLE