Օլգա Բուզովան փայլուն համերգ է տվել Վորոնեժում

13:34   21 փետրվարի, 2018

Այո, կար ժամանակ, երբ «Дом 2» սկանդալային նախագծի հեռուստահաղորդավարուհուն ծաղրում էին, բայց Օլգա Բուզովան անսպասելիորեն սկսեց երգել՝ ֆանոգրամայի ու պարզունակ մեղեդիների տակ, բայց փոխարենը դարձավ ամենահայտնի ու պահանջված երգչուհին, որը հիմա ամբողջ Ռուսաստանում լեփ լեցուն դահլիճներ է հավաքում, իսկ մոսկովյան ու պիտերյան գիշերային ակումբներում նա մշտական անշլագներ է ունենում։

A post shared by Ольга Бузова (@buzova86) on

Ահա տեսանյութ նրա հերթական համերգից, այս անգամ՝ Վորոնեժում (ավելորդ է ասել, որ բոլոր  տոմսերը վաճառվել էին), որը հենց Բուզովան է հրապարակել իր Instagram-ում։

A post shared by Ольга Бузова (@buzova86) on

Ի դեպ, նշենք, որ փետրվարի 14-ին հրապարակված Wi fi տեսահոլովակը՝ աշխարհի ամենագեղեցիկ հանցագործ Ջերեմի Միլսի հետ, գրեթե հինգ միլիոն դիտում է հավաքել։



© NEWS.am STYLE