Համացանցում հայտնվել է պոռնո՝ ռուս օլիգարխին խայտառակած մարմնավաճառ Նաստյա Ռիբկայի մասնակցությամբ

13:02   21 փետրվարի, 2018

Օլիգարխ Օլեգ Դերիպասկային (նրա հետ միասին նաև՝ ՌԴ կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոյին) խայտառակած մարմնավաճառ Նաստյա Ռիբկան նկարահանվել է պոռնոֆիլմում։

Pornhub․com պոռնոկայքի հոսթինգում հայտնվել է տեսանյութ՝ Նաստյա Ռիբկայի ու նրա սեքս մարզիչ Ալեքս Լեսլիի (Ալեքսանդր Կիրիլով, որը, որոշ տեղեկություններով, մինչև վերջերս համարվում էր «Սկոլկովո»-ի աշխատակից) մասնակցությամբ։ Տեսանյութի տևողությունը մեկ ժամից ավելին է։

Life.ru-ի տվյալներով, այդ տեսահոլովակները նախատեսված չէին հրապարակման համար։ Ենթադրաբար Լեսլիի ու Ռիբկայի հաշիվները հաքերներն են կոտրել։ Մեկ այլ վարկածով, Նաստյան ու Ալեքսն իրենք են այդ տեսագրությունները հրապարակել փիառի նպատակով։

Ի դեպ, ավելի վաղ Նաստյա Ռիբկան հայտնել էր, որ պատրաստ է նկարահանվել պոռնոֆիլմում։ Ամենայն հավանականությամբ, Ալեքս Լեսլին օգնում է աղջկան ճանապարհ հարթել պոռնոինդուստրիայում։



© NEWS.am STYLE