Բիլ Գեյթսը կհայտնվի «Մեծ պայթյունի տեսություն» սերիալում

15:45   21 փետրվարի, 2018

Բիլ Գեյյթսը կհայտնվի վերջին տասնամյակի ամենապոպուլյար սիթքոմից մեկում՝ «Մեծ պայթյունի տեսություն» սերիալում։ Deadline պարբերականը գրում է, որ այս պահին հայտնի է, որ սերիալի 11-րդ եթերաշրջանը թողարկվելու է մարտի սկզբին։

Microsoft ընկերության համահիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսի մասնակցությամբ դրվագը կցուցադրվի եթերաշրջանի սկզբում։

Գեյթսը հանդես կգա հրավիրված աստղի կարգավիճակում։ Ի դեպ, նախկինում այդ սերիալին հյուրընկալել էին նաև Սթիվեն Հոքինգն ու գիտության ասպարեզի այլ նշանավոր մարդիկ։

Գեյթսի համար սա առաջին նման փորձը չէ։ 2001-ին նա ինքն իրեն է մարմնավորել «Ֆրեյզեր» սիթքոմում։

 



© NEWS.am STYLE