Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին՝ համացանցում տարածված իր սեքս հոլովակի մասին

15:05   21 փետրվարի, 2018

Սկանդալը, որի կենտրոնում հայտնվել է Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին՝ մերկապարուհի Բլեք Չայնան, շարունակվում է։ Երեկ համացանցում տարածել էին Բլեք Չայնայի սեքս տեսանյութը։ Պոռնոկայքերից մեկում հայտնված հոլովակն արագ տարածվել էր համացանցում, սակայն այս պահի դրությամբ տեսանյութն արդեն անհասանելի է։

Թե ով է տարածել հոլովակը, անհայտ է: Ռոբ Քարդաշյանին կասկածելն անմիտ է, քանի որ հոլովակն արվել է նրանց բաժանությունից հետո:

Հոլովակում Չայնան սեքսով է զբաղվում իր նախկին զուգընկերոջ՝ Մեչի հետ:

Ինչպես գրում է TMZ-ը, Մեչին լրագրողներին հայտնել է, որ չի շփվել Բլեքի հետ՝ անցած արվա օգոստոսից ի վեր:  Նա հաստատել է, որ հոլովակում ինքն է. հենց նա է Չայնայի հեռախոսով նկարել ակտը: Երիտասարդը պնդել է, որ հոլովակի կրկնօրինակը երբեք չի ունեցել իր մոտ:

Իսկ հիմա Չայնան հայտարարել է, որ չնայած այդ տեսանյութն արվել է իր հեռախոսով ու պահպանված է հեռախոսում, բայցևայնպես ինքն այդ տեսանյութը չի հրապարակել ու ոչ մեկին չի տրամադրել։ 

TMZ-ի փոխանցմամբ՝ աղջիկը նաև նշել է, որ իր հեռախոսն իր մոտ է, ու այն ոչ ոք չի գողացել։ Նաև չկա արգելաբացման որևէ նշան։ Այդ մեկից բացի, որևէ այլ լուսանկարներ ու տեսանյութեր չեն հրապարակվել։  

 



© NEWS.am STYLE