Ինչպես է Snoop Dogg-ն անծանոթ կնոջ մեքենան հրել Քալիֆորնիայի մայրուղու վրա

17:04   21 փետրվարի, 2018

Եթե ապրում եք Քալիֆորնիայում՝ Ձեզ հետ էլ կարող է նման բան տեղի ունենալ։ Ոմն Կատրինա Գրեհեմ այս հանգստյան օրերին իր մեքենան էր վարում քալիֆորնիական Ռիվերսայդի մայրուղու վրա, մեկ էլ հանկարծ մեքենան փչացել է ու կանգնել հենց մայրուղու մեջտեղում։

Կինը զանգահարել է իր եղբորը, որպեսզի նա օգնության հասնի, ու որոշել է մինչև նրա գալը մեքենայից դուրս չգալ։ Մեկ էլ հանկարծ ինչ-որ մեկը թակել է նրա մեքենայի պատուհանը։

TMZ-ի փոխանցմամբ՝ Կատրինան իջեցրել է ապակին ու շատ զարմացել՝ իր առաջ տեսնելով հայտնի ռեփեր Snoop Dogg-ին։

Երաժիշտն աղջկան առաջարկել է իր օգնությունն ու սկսել մեքենան հրել դեպի ճամփեզր, քանի որ այն հենց մայրուղու մեջտեղում էր կանգնած։ Դրանից հետո ռեփերը  լուսանկարվել է աղջկա հետ ու գնացել իր գործերով (ռեփերը գնում էր դիտելու NBA բոլոր աստղերի խաղը)։



© NEWS.am STYLE