ՄԱՐՏԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   8 մարտի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր դուք կցանկանաք ձեր սիրելիի համար լինել ամենախելացին եւ իմաստունը։ Սակայն նա այսօր շատ կցանկանա լինել ազատ եւ անկախ. ձեզանից ինչ-որ մեկը ստիպված կլինի փոխզիջման գնալ...

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին առանց որեւէ բացատրությունների կհասկանա ձեզ։ Աստղերը խորհուրդ են տալիս օգտնվել ստեղծված իրավիճակից եւ նրան փոխանցել այն, ինչը երկար ժամանակ դժվարանում էիք ասել։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ կուրախացնի որեւիցե լուրով։ Չմոռանաք նրան շնորհակալություն հայտնել դրա համար եւ կտեսնեք, որ ձեր կյանքում բարի լուրերն ավելանում են։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք հանգստի կարիք կունենաք, ինչը չեք կարող վայելել անձնական կյանքի պատճառով։ Սիրելիին խնդրեք, որ որոշ ժամանակով ձեզ հանգիստ թողնի, ինչը ձեզ իրոք անհրաժեշտ է։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր նախկին երկրպագուներից մեկը կհիշեցնի իր մասին։ Նա ձեզ ծաղիկներ կուղարկի կամ Էլ ռոմանտիկ գրառում կկատարի ձեր պատուհանի տակ։ 

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս, որ ձեր մահճակալի դիրքը փոխեք։ Ձեր սեռական կյանքն էականորեն կփոխվի արդյունքում։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին որոշ հարցեր կլուծի ձեր փոխարեն։ Նրա մոտ այսօր դա ավելի լավ կստացվի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կտխրի այն բանի համար, որ չի կարողանա լուծել ձեր խնդիրները։ Աջակցեք նրան եւ ասեք, որ ամեն ինչ կարգին է։ 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի թողնի, որ վերջացնեք ձեր խոսքը. նրան կթվա, թե ձեզ կես բառից հասկանում է, սակայն դա այդպես չէ։ Փորձեք այնպես անել, որ նա ձեզ լսի եւ ամբողջովին հասկանա։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր հրաշալի օր է ընտանիքի համալրման համար։ Խոսքը միայն երեխաների մասին չէ. դուք կարող եք տուն բերել փոքրիկ շնիկ կամ կատու՝ դարձնելով նրան ձեր ընտանիքի անդամը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ինչ էլ այսօր ձեզ հետ կատարվի, աշխատեք պահպանել հանգստություն եւ ձեր սիրելիին ցույց չտալ, որ ձեզ հետ մի բան այն չէ։ 

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր մտերիմները ձեզ կվերաբերվեն այնպես, ինչպես դուք հագնված կլինեք. օրինակ, եթե դուք մռայլ գույնի զգեստ հագնեք, ուրեմն ողջ օրը կբախվեք նրանց տհաճ դիտողություններին, իսկ վառ գույների հագուստի դեպքում տեղի կունենա ճիշտ հակառակը։



© NEWS.am STYLE