Հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան սեքս ծառայություններ է առաջարկել դաղստանցի օլիգարխներին

18:02   21 փետրվարի, 2018

Հերթական սեքս սկանդալն է բորբոքվել ռուսական շոու բիզնեսում։ Չէին հասցրել լրագրողներն ազդարարել Նաստյա Ռիբկայի պոռնոտեսանյութի մասին, որը հայտնվել էր համացանցում, և հիմա հրապարակվել է Դանա Բորիսովայի նամակագրությունը դաղստանցի մեծահարուստների հետ, հայտնում է Super-ը։

Պորտալը գրում է, որ 41-ամյա հեռուստահաղորդավարուհին ինչ-որ տղամարդու ու նրա օլիգարխ ընկերներին առաջարկել է սեքս ծառայութնյուններ՝ չորս հազար դոլարի դիմաց։

Համապատասխան նամակագրությունը հայտնվել է Super ալիքի տրամադրության տակ։ Ալիքի տվյալներով, Բորիսովան What’s App-ով նամակագրական կապ է ունեցել Վլադիկավկազից մի երիտասարդ տղամարդու հետ, այդ թվում՝ պոտենցիալ հաճախորդներին ուղարկելով իր ինտիմ լուսանկարները։

Ըստ նամակագրության՝ տրամադրվող ծառայությունների սպեկտրը բավականին լայն է՝ Բորիսովան համաձայն է սեքսուալ երևակայության ցանկացած դրսևորումների։

«Ես ուզում եմ փող ու սեքս»,- գրում է հեռուստահաղորդավարուհին։

Super-ը Բորիսովային հարցրել է, թե ինչպես եւ ինչու է որոշել նման քայլի գնալ, իսկ հեռուստահաղորդավարուհին ի պատասխան ասել է՝ «Իսկ ինչո՞ւ ոչ»։

 



© NEWS.am STYLE