Վեց միտք ընկերության եւ հասունության մասին

22:11   26 փետրվարի, 2018

Խորհուրդ են տալիս կարդալ եւ միշտ հիշել ընկերության ու հասունության մասին այս վեց մտքերը։

1.Ընկերությունը ձեր գոյության եւ ներողամտության ապացույցն է։ Ընկերությունը ոչ միայն օգնում է ուրիշի աչքերով ճանաչել սեփական անձը, այլեւ ընկերներին ներելու ուժ է տալիս։ Իսկական ընկերը գիտի ձեր տանջանքների մասին։ Նա ստվերի նման միշտ ձեր կողքին է։ Եվ մենք սովորաբար թուլության եւ հիասթափության ժամին ենք զգում նրանց կարիքը։

2. Իսկական ընկերությունը օրհնություն է, որը կարող եք հասկանալ միայն կարեկցանքի եւ փոխըմբռնման միջոցով։ Ընկերությունը, այն հիմնվում է փոխադարձ ներողամտության եւ վստահության վրա։ Իհարկե, ժամանակի ընթացքում բացահայտվում են նաեւ ընկերների թերությունները. չէ որ ընկերները պետք է իմանան միմյանց խնդիրների, դժվարությունների, սխալների մասին։ Սակայն իսկական ընկերը քննադատելու փոխարեն, փորձում է գտնել նրա դրական կողմերը եւ գնահատել դրանք։

3. Ընկերության բարձրագույն չափանիշը ոչ թե սեփական անձի կամ ընկերոջ կատարելագործումն է, այլ այդ գործընթացին մասնակից լինելը։ Իսկական ընկերը տեսնում է իր մտերիմ ընկերների թաքնված հնարավորությունները, օգնում նրանց դրանք բացահայտելու հարցում եւ ուղեկից լինում այդ հնարավորությունների իրականացման ճանապարհին, որը միայնակ հնարավոր չէ անցնել։

4. Հիասթափություններից, տխրությունից եւ չարիքից անհնար է խուսափել։ Դրանք բույն են դնում մեր հոգում եւ ժամանակի ընթացքում ավելի են մեծանում ու խորանում։ Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է հաղթահարի այս փորձությունը։

5. Հասունության ճանապարհն անցնում է կոտրված սրտով։ Հենց այս կոտրված սրտի շնորհիվ ենք մենք սովորում սիրել։ Մարդուն հասանելի բոլոր ճանապարհներն ավարտվում են կոտրված սրտով։

6. Կոտրված սիրտը հուշում է մեզ, որ այլ ճանապարհ պետք չէ փնտրել, քանի որ այլ ուղիներ չկան։ Նա ցույց է տալիս, որ մենք միշտ սիրել ենք ու սիրելու եք, բայց կգա ժամանակ, որ պետք է նաեւ բաց թողնենք։

 

Աղբյուրը՝ psychologies



© NEWS.am STYLE