Ապահարզանի պատճառը․ Ջասթին Թերուն Ջենիֆեր Էնիսթոնի հեռախոսում գտել է Բրեդ Փիթի ուղարկած հաղորդագրությունները

12:03   22 փետրվարի, 2018

Արևմտյան լրատվամիջոցները սկսել են դանդաղորեն, բայց վստահ քայլերով մեզ պատրաստել այն մտքին, որ վաղ թե ուշ Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը նորից սկսելու են հանդիպել։

Պարզվում է, որ այն տարիներին, երբ Ջենիֆերն ամուսնացած էր Ջասթին Թերուի հետ, Բրեդ Փիթը նրան անընդհատ SMS հաղորդագրություններ էր ուղարկում, հայտնում է Daily Mail-ն։

Ջենիֆերն ու Ջասթինը բաժանվում են, իսկ մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ երկու տարի առաջ Թերուն հայտնաբերել է, որ Էնիսթոնն իր նախկին ամուսնուց նամակներ է ստանում ու պահում իր հեռախոսում։

«Ջասթինը նկատել է Բրեդի նմանատիպ հաղորդագրություններ․ «Դու այսօր լավ տեսք ունեիր», կամ «Ես կարոտում եմ քեզ»։ Ջենը նրան վստահեցնում էր, որ այդ հաղորդագրությունները ոչ մի նշանակություն չունեն, բայց Ջասթինին դա միևնույն է դուր չէր գալիս։ Նա կասկածի այլ առիթներ էլ է ունեցել»,- պատմել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Էնիսթոնն ու Փիթը ամուսնացած են եղել հինգ տարի։ Դեռ մինչև ապահարզանը Բրեդի մոտ հարաբերություններ էին սկսվել «Պարոն ու տիկին Սմիթ» ֆիլմում նրա խաղընկերուհի Անջելինա Ջոլիի հետ։   



© NEWS.am STYLE