Ջասթին Բիբերը շուտով քույրիկ կունենա

13:33   22 փետրվարի, 2018

Ջասթին Բիբերի հայրը՝ Ջերեմի Բիբերը, երեկ Ճամայկայում ամուսնացել է իր ընկերուհու՝ Չելսի Ռեբելոյի հետ։ 23-ամյա Ջասթինն ու 25-ամյա Սելենա Գոմեսը նույնպես հրավիրված էին ու այնտեղ միասին էին ժամանակ անցկացնում։

Նշենք, որ Ջասթինի հայրը 42 տարեկան է, 2016-ին նա ամուսնության առաջարկություն էր արել իր սիրեցյալին՝ Չելսի Ռեբելոյին, բայց զույգը հիմա է որոշել ամուսնանալ։

Հենց հարսանիքի ժամանակ էլ հայտնի է դարձել, որ Չելսին հղի է: Ջերեմին հայտնել է, որ Ջասթինը շուտով քույրիկ կունենա (Ջասթինն արդեն ունի եղբայր՝ Ջեքսոնը, ու քույր՝ Ջասմինը)։

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE