Լեոնարդո դի Կապրիոն, Փերիս Հիլթոնը, սաուդցի միլիարդատերն ու այլք՝ Ռիհանայի ծննդյան տարեդարձին

11:06   22 փետրվարի, 2018

Փետրվարի 20-ին Ռիհանան 30 տարեկան դարձավ։ Դրանից մի քանի օր առաջ երգչուհուն տեսել էին Նյու Յորքի օդանավակայանում, ու իզուր չէին լրագրողները ենթադրում, որ երգչուհին երեկույթ կկազմակերպի հենց այդ քաղաքում։ Այդպես էլ եղավ։ Ռիրին միջոցառման համար ընտրել էր The Grille հաստատությունը, իսկ նրա հյուրերն էին Լեոնարդո դի Կապրիոն (թույլ չի տվել լուսանկարել իրեն), Փերիս Հիլթոնը, Թոնի Բրեքսթոնը ու այլ հանրահայտ մարդիկ։

Ի դեպ, երեկույթին ներկա էր նաև երգչուհու մայրը։ Ըստ լուրերի՝ այնտեղ էր նաև Ռիրիի բոյֆրենդը՝ սաուդցի միլիարդատեր Հասան Ջամիլը։

Ռիհանա

Փերիս Հիլթոն

Փերիսը՝ փեսացու Քրիս Զիլկայի հետ

Թոնի Բրեքսթոնը

Ռիրիի մայրը

Երգչուհին՝ Saint Laurent-ի՝ 2018-ի գարնանային հավաքածուի զգեստով

«Շնորհակալություն բոլորին, ով եկել է։ Ինչքան աստղեր կան այստեղ, ես շրջապատված եմ մարդկանցով, որոնց ես ամենից շատ եմ սիրում։ 30 տարեկանը իմ սիրելի տարիքն է»,- մակագրել է իր Instagram-ի լուսանկարները երգչուհին։

Ի դեպ, հյուրերի մեծ մասը ստիպված էր հեռախոսները թողնել ռեստորանի նախասրահում գտնվող հատուկ պահոցներում։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսնակարը՝   Backgrid, Mega

 



© NEWS.am STYLE