«Դեպի Եվրատեսիլ». երկրորդ կիսաեզրափակիչ համերգը

22:22   22 փետրվարի, 2018

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգն է մեկնարկել, որի ընթացքում տասը մասնակից պայքարելու են փետրվարի 25-ին կայանալիք եզրափակիչում ելույթ ունենալու համար:

Երկրորդ կիսաեզրափակիչում միմյանց հետ կմրցեն՝ Սեւակ Խանաղյանը, Կամիլը, Հասմիկ Շիրոյանը, Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Սուրեն Պողոսյանը, Ամալյա Մարգարյանը, Ալտերնատիվը, Տյոմը եւ Մարիամը։

Մրցույթի կանոնների համաձայն՝ նրանցից միայն հինգը՝ ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ, կանցնեն եզրափակիչ փուլ: 

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, որում հաղթող են ճանաչվել Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը եւ «Նեմրա» բենդը:

«Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին:



© NEWS.am STYLE