Տաթեւ Սարգսյանը Շուշան Երիցյանի հետ Շրի Լանկայում է տոնում իր 26-ամյակը (ֆոտո)

15:35   22 փետրվարի, 2018

Այսօր՝ փետրվարի 22-ին, Տաթեւ Սարգսյանը դառնում է 26 տարեկան: Այդ կապակցությամբ սերիալային դերասանուհին իր մտերիմ ընկերուհու՝ Շուշան Երիցյանի հետ, ուղեւորվել է Շրի Լանկա:

Տաթեւն իր Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արվել են Հնդկական օվկիանոսի ափին:

Շուշան Երիցյանն էլ, իր հերթին, շնորհավորել է Տաթեւին՝ Instagram-ում գրելով.

«Տաթ ջան, ծնունդդ շնորհավոր, ցանկանում եմ երջանկություն, առողջություն, դու շատ լավ մարդ ես...
Իսկ իրականում դու բացառիկ մարդ ես, ում մեջ կարելի ա ամբողջ կյանք խորանալ ու չհոգնել, անկախ իրավիճակից միշտ լուսավոր, հումորով, չկոտրվող...Դու իմ կյանքը էնքան լիքն ես դարձրել, լրացրել... ես քո հետ ավելի ուժեղ եմ դարձել:
Չեմ ուզում ոնց կաս մնաս, դու ամեն օր ես ավելին դառնում ու դառնալու... Երջանիկ եմ, որ ունենք իրար»:

Հիշեցնենք, որ սա դերասանուհիների առաջին համատեղ ուղեւորությունը չէ: Նախորդ տարվա նոյեմբերին նրանք մեկնել էին հանգստի՝ Սինգապուր:



© NEWS.am STYLE