Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին անհայտ ծագմամբ ծրար են ստացել

00:31   23 փետրվարի, 2018

Մեգան Մարքլի և արքայազն Հարիի առաջիկա հարսանիքը, ըստ երևույթին, ոչ բոլորին է դուր գալիս։ Ապագա ամուսիններին փոստով ուղարկված վտանգավոր առաքանիի մասին է հայտնել Evening Standard-ը:

Լրատվամիջացի փոխանցմամբ՝ խոսքը սպիտակ փոշիով ծրարի մասին է, որն ուղակվել է զույգին՝ Քենսինգթոնյան պալատ։ Ծրարը չի հասցրել ընկնել Մեգան Մարքլի և արքայազն Հարիի ձեռքը: Այն վերցվել է անվտանգության աշխատակիցների կողմից:

Չնայած ծրարն ուսումնասիրող մասնագետների եզրակացությամբ այն որևէ վտանգ չի ներկայացնում իրենից, այդուհանդերձ ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Զույգը տեղեկացվել է կատարվածի մասին:

Արևմտյան լրատվամիջացները նշում են, որ նման դեպքերը վերջին ժամանակներս հաճախակիացել են:

Ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի որդուն և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային նույնական այս բովանդակությամբ նամակներ են ուղարկվել:



© NEWS.am STYLE