Ֆիլիպ Կիրկորովին Svarowski քարերով զարդարված թագ են նվիրել

10:06   23 փետրվարի, 2018

Ֆիլիպ Կիրկորովին նվիրել են թագ, որը զարդարված է Svarowski քարերով, հայտնում է «ԿՊ»-ն։

Երգչի երկրպագուները Սուրգուտայում նրան թագավորական նվեր են մատուցել՝ կիսաթանկարժեք ու թանկարժեք քարերով զարդարված թագ։ Երգիչը հայտնել է այդ նվերի մասին իր Instagram-ում։

Svarowski քարերով զարդարված էքսկլյուզիվ թագի հեղինակը ռուս դիզայներ Տատյանա Մելնիկն է։ Աղջիկը, լինելով պրեմիում կարգի գեղեցկության հայտնի ստուդիայի աշխատակցուհի, ստեղծել է այն իր սեփական ձեռքերով ու հատուկ իր կուռքի համար։

«Համերգ, երաժշտություն, բառեր․․․ Ֆիլիպն ու բարձրակարգ շոու, այս մասին կարելի է անվերջ գրել ու խոսել։ Ռուսական էստրադայի արքա՛, մեր քաղաքը սիրում է Ձեզ, ու մենք միշտ ուրախ ենք հանդիպման համար։ Երջանիկ եմ, որ հրավիրված էի, միշտ կհիանամ Ձեր տաղանդով ու կսիրեմ Ձեր երգերը»,- նշել է թագի հեղինակը։

Կիրկորովն ինքը պատմել է, որ «Մոնոմախի գլխարկը» ծանր է, սակայն թագը «բացառիկ գեղեցիկ է».

«Մոնոմախի գլխարկը ծանր է, բայց դրանով իսկ ավելի հաճելի է իմ առաքելությունն իմ անվան այս փոքր թատրոնում, որն ամեն օր ընդլայնում է իմ ստեղծագործական սահմանները, ու հուսով եմ՝ ուրախացնում է իմ հանդիսականին։ Ու անգամ եթե այդ կոչումները թագավորական են ու ատրիբուտները՝ զուտ պայմանական ու դեկորատիվ, եթե դա որևէ մեկին անտարբեր չի թողնում, ուրեմն այս ամենն իզուր չէր։ Շնորհակալություն, իմ սիրելի երկրպագուներ ու հանդիսատես»,- գրել է Կիրկորովը։

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov) on



© NEWS.am STYLE