50-ամյա Պամելա Անդերսոնին տեսել են Միլանում

13:35   23 փետրվարի, 2018

Միլանում անցնում է Բարձր նորաձևության շաբաթը, որի որոշ ցուցադրությունների հյուրն էր Պամելա Անդերսոնը։

Պապարացիները 50-ամյա դերասանուհուն տեսել են հյուրանոցից դուրս գալու պահին, որտեղ անցնում էր GCDS ապրանքանիշի երեկույթը։

Պամելան նախընտրել էր սպիտակ գույնի կոշիկ ու հագուստ:

Ի դեպ, նրա մուշտակը նույնպես այդ ապրանքանիշից է ու արհեստական մորթուց պատրաստված. Պամելան կենդանիների իրավունքների պաշտպան է ու մշտապես հոլիվուդյան աստղերին կոչ է անում հրաժարվել բնական մորթուց։

Իսկ վերջերս դերասանուհին տեղափոխվել է Ֆրանսիա՝ իր սիրեցյալ Ադիլ Ռամիի մոտ:

50-ամյա Պամելա Անդերսոնի և մարոկոնյան ծագմամբ 32-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ադիլ Ռամիի սիրավեպի մասին հասարակությունն իմացավ նախորդ տարվա հունիսին: Ու թեև Պամելան և Ադիլը տևական ժամանակ է միասին են, սակայն մինչև վերջերս առանձին էին ապրում՝ Ադիլն ապրում էր Մարսելում, Պամելան՝ Լոս Անջելեսում: Բայց վերջերս 50-ամյա դերասանուհին տեղափոխվել է ֆուտբոլիստի մոտ՝ լքելով Խաղաղ Օվկիանոսի ափին գտնվող իր արևոտ քաղաքը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝Splash

 



© NEWS.am STYLE