Քայլի Ջեները մեկ թվիթով «կործանել է» Snapchat-ը. ընկերության շուկայական գինը նվազել է միլիարդ դոլարով

12:35   23 փետրվարի, 2018

Հետո էլ ասում եք, որ Քարդաշյան-Ջեներ գերդաստանը ազդեցություն չունի։ Ունի, այն էլ այնպիսի ազդեցություն, որ նրանց նույնիսկ Ուոլ սթրիթում են լսում։ Երեկ Քայլի Ջեները «կործանեց» Snapchat ընկերությունը։ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն ընդամենն իր Twitter-ում հրապարակել էր թվիթ՝ հետևյալ բովանդակությամբ։

«Որևէ մեկը դեռ օգտվո՞ւմ է Snapchat-ից։ Թե՞ միայն ես եմ մնացել։ Ինչ տխուր է»,- գրել է Քայլին, ինչին անմիջապես հետևել է նրա Twitter-ի 24 մլն բաժանորդների արձագանքը։

Անմիջապես այդ հայտարարությունից հետո Snapchat-ում իսկական մղձավանջ է սկսվել, որի մասին նրանք պատկերացնել անգամ չէին կարող դրանից թեկուզ մեկ օր առաջ։

Ընկերության բաժնետոմսերը բորսայում 6 տոկոսով էժանացել են, իսկ ընկերության շուկայական գինը մեկ միլիարդ դոլարով նվազել է, գրում է Bloomberg-ը։

 



© NEWS.am STYLE