«Սեր խոստովանել եմ 14 տարեկանում». Սեդա Շահնազարյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

14:05   23 փետրվարի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է հարցերի միջոցով պարզել, թե երբ են մեր հայտնիներն առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել եւ այլն:

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին դերասանուհի Սեդա Շահնազարյանն է:

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:

Առաջին անգամ հասկացել եմ, որ պետք է դերասանուհի դառնամ դեռ շատ վաղ հասակում: Ընկերոջս հետ ֆիլմեր էինք դիտում եւ երազում դառնալ դերասան եւ դերասանուհի: Երեւի յոթ տարեկան էի:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Առաջինն ընկերուհուս եմ պատմում: Ինձանից տարիքով մեծ է: Նախ՝ շատ լավ հասկանում է ինձ, հետո՝ ճիշտ եւ գրագետ խորհուրդներ է տալիս:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

Դեռ մանկապարտեզում եմ սիրահարվել, նույնիսկ անունն եմ հիշում՝ Արման:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Սեր խոստովանել եմ 14 տարեկանում:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

Երեւի 10 տարեկան էի:

Առաջին հիասթափությունը...

Մի քանի օր առաջ էր… մինչ օրս շարունակվում է:

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Կուզեմ ոչ թե նյութականի մասին խոսել, այլ ներքինի: Երբ սովորում ես մարդուն եւ կապվում նրա հետ, ու երբ միանգամից այդ կապը կտրվում է, կորցնում ես նրան, բայց նրա տեղը լրացնում են ուրիշ մարդիկ. հենց այդպես էլ հաղթահարում եմ…:)

Ձեր առաջին քայլերը կինոյում:

Առաջին քայլս կինոյում եղել է ճակատագրական՝ 15 տարեկանում, «Ուրիշի հոգին» հեռուստասերիալն էր:

Առաջին մեծ հաջողությունը:

Մեծ հաջողություններ շատ եմ ունեցել: Չեմ թվարկի դրանք, պարզապես կնշեմ, թե որ տարիքում են եղել՝ 13, 14, 15, 17, 18:

Ձեզ համար առաջնային է...

Առաջնային են սերն ու զգացմունքները:

Կա՞ր թեմա, որն այսօր առաջին անգամ բացահայտեցիք:

Կարծում եմ՝ հարցերի 80 տոկոսն առաջին անգամ եմ բարձրաձայնում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սեդա Շահնազարյանի Instagram-ի էջից

 



© NEWS.am STYLE