Քորթնի Քարդաշյանին տեսել են Արևմտյան Հոլիվուդում

15:34   23 փետրվարի, 2018

Քորթնի Քարդաշյանին տեսել են Արևմտյան Հոլիվուդում։

Հեռուստաաստղին տեսել են զբոսնելիս, եւ պապարացիներին հաջողվել է ընդամենը երկու լուսանկար անել։

Հիշեցնենք, որ երեկ Քորթնի Քարդաշյանի հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան տարեդարձն էր։ Քորթնին իր Instagram-ում հրապարակել է արխիվային լուսանկար, որտեղ պատկերված է քրոջ՝ Քիմի, եւ հոր հետ։

Քիմը նույնպես անդրադարձել է հոր ծննդյան օրվան՝ Instagram-ում հրապարակելով հոր արխիվային լուսանկարը։

«Շնորհավոր ծնունդդ, հայրիկ։ Ես կարոտում եմ քեզ։ Ես քո սիրելի տորթն եմ պատվիրել այսօր, որ նշեմ քո ծննդյան օրը։ Հավերժ սիրում եմ քեզ»,- մակագրել է լուսանկարը հայուհին։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝   Backgrid

 



© NEWS.am STYLE