Իրինա Շեյքին ու Բրեդլի Քուփերին դստեր հետ տեսել են Լոս Անջելեսում

14:31   23 փետրվարի, 2018

Իրինա Շեյքին ու Բրեդլի Քուփերին դստեր՝ Լեա լե Սեյնի հետ, տեսել են Լոս Անջելեսում։ 43-ամյա դերասանն ու 32-ամյա մոդելը հազվադեպ են հայտնվում պապարացիների տեսադաշտում իրենց դստեր հետ, դրա համար էլ պապարացիները, նկատելով զուգին, սկսել են միանգամից լուսանկարել նրանց։

Ի դեպ, լրագրողները շարունակել են հետևել աստղերին, քանի որ բրիտանացի դերասանը հետո գնացել է իր գործերով, իսկ Իրինան, վերադառնալով տուն, փոխել է հագուստն ու նորից դուրս եկել զբոսանքի` դստերը գրկած։

Մի քանի օր առաջ Իրինա Շեյքը նկարահանվել է Nike ապրանքանիշի գովազդարշավում՝ փորձելով սև բոդի ու կովբոյական երկարաճիտ կոշիկներ։

Մոդելն իր Instagram -ում հրապարակել է մի քանի լուսանկար  նկարահանումների հարթակից։ Ռուս մոդելը լուսանկարի վրա նշել է Givenchy նորաձևության տան կրեատիվ տնօրեն իտալացի դիզայներ Ռիկարդո Տիշիին։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid, TheImagedirect com

 



© NEWS.am STYLE