Զվարճալի հայուհին՝ ԱՄՆ-ից. բլոգեր Մերի Բասմաջյանի ծիծաղելի հոլովակները՝ սփյուռքահայերի մասին

17:36   23 փետրվարի, 2018

Մերի Բասմաջյանն Instagram-ում 18 հազարից ավելի հետեւորդ ունի, որոնց թվում է նաեւ SOAD խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը:

ԱՄՆ-ում բնակվող հայուհին ծաղրում է սփյուռքահայերին, հայկական ընտանիքներում հանդիպող բազմաթիվ երեւույթներ, ավանդույթներ եւ չի շրջանցում անգամ ինքն իրեն՝ ընդգծելով իր ավելորդ քաշը:

Զվարճալի հայ աղջիկը, ինչպես ինքն է իրեն կոչում իր հոլովակներում, տարբեր կերպարներ է մարմնավորում, սակայն ամենասիրվածը Վարդուշ տոտան է՝ տիպիկ հայ միջին վիճակագրական կին, որը սուրճի բաժակը ձեռքին՝ բամբասում է բոլորից :)

Բացի ինսթագրամյան հոլովակներից, Մերին նաեւ սթենդ ափ շոուների է մասնակցում՝ զվարճացնելով ամերիկահայերին:



© NEWS.am STYLE