«Ինչ-որ մեկը գողացել է մեր դիմակների գաղափարը». Թամար Կապրելյանը՝ Հասմիկ Շիրոյանի մասին

13:45   23 փետրվարի, 2018

Թամար Կապրելյանը մեղադրում է Հասմիկ Շիրոյանին իր շոուի գաղափարը գողանալու մեջ: Նշենք, որ Թամարը ելույթ է ունեցել «Դեպի Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչում եւ չի ացնել եզրափակիչ փուլ:

Իր ելույթի ընթացքում նրան ուղեկցել են պարողներ, որոնց դեմքը կիսով չափ փակված է եղել դիմակներով: Երեկ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ է ունեցել Հասմիկ Շիրոյանը, որին նույնպես պարող է ուղեկեցել՝ դեմքն ամբողջությամբ փակված:

Եվ, ահա, Թամարին թվացել է, թե նրանից գողացել են իր գաղափարը: Instagram-ի  story բաժնում երգչուհին Հասմիկի ելույթի ժամանակ հայտարարել է.

«Իսկապե՞ս: Ինչ-որ մեկը գողացել է մեր դիմակների գաղափարը»:

Մենք մեր կողմից Թամար Կապրելյանի համար հավելենք, որ նմանատիպ շոու առաջին անգամ արել է Մադոննան, այնպես որ՝ դեռ հարց է, թե ով է ումից գողացել ;)



© NEWS.am STYLE