Էրիկ Առաքելյանն ուրախացրել է ռուսական «Մանկական Ձայնի» ժյուրիին, բայց չի անցել հաջորդ փուլ

15:05   23 փետրվարի, 2018

Ռուսական «Առաջին ալիքով» շարունակվում է «Մանկական Ձայնը» հեռուստանախագծի «Կույր լսումների» փուլը։ Վերջին թողարկման ժամանակ ելույթ ունեցողներից էր Էրիկ Առաքելյանը՝ Կալուգայից, որը կատարել է Ռաշիդ Բեյբուտովի «Aх, эта девушка» երգը։ Այդ երգը գրվել է 1957 թ․ թողարկված` «Я встретил девушку» ֆիլմի համար։ 

Էրիկը հոյակապ երգել է, բայց չի կարողացել գրավել ժյուրիի սրտերը՝ ի դեմս Պելագեայի, Բաստայի ու Վալերի Մելաձեի։

 



© NEWS.am STYLE