Կոմպոզիտոր Վիկտոր Դրոբիշը հարվածել է դերասանուհի Նաստասիա Սամբուրսկայային (տեսանյութ)

17:07   23 փետրվարի, 2018

Կոմպոզիտոր Վիկտոր Դրոբիշը հարվածել է դերասանուհի Նաստասիա Սամբուրսկայային: Դերասանուհին իր Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ իր պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը բացատրում է իր հովանավորյալին, որ ֆոնոգրամայով երգելն արգելված է ու հարվածում նրա դեմքին։

Գործողությունը զարգանում է միջանցքում. կադրերում դերասանուհին վազում է պրոդյուսերի հետևից, 500 ռուբլի խնդրում, ինչին ի պատասխան՝ երաժիշտն ուժեղ հարվածում է նրա քթին։ Դրանից հետո Սամբուրսկայան ընկնում է գետնին ու արտասվում։

«Բայց, ախր, ինչպե՞ս․․․ 500 ռուբլու դիմաց, ինչպիսի դաժանություն» ,- մակագրել է տեսանյութը Նաստյան։ Սակայն հոլովակի վերջում Նաստասիան, այնուամենայնիվ, չի դիմանում ու սկսում է ծիծաղել։

 

Публикация от НАСТАСЬЯ СамбурскАя (@samburskaya)



© NEWS.am STYLE